Logo

«Ինտերը» 2012 թ. ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել

20:28 / 27.04.2025Ֆուտբոլ
null

«Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում սեփական դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Ռոմային» և 2012 թ. փետրվարից ի վեր վատագույն ցուցանիշը գրանցել, հայտնում է Opta-ն։

«Ներաձուրին» բոլոր մրցաշարերում երրորդ անընդմեջ պարտությունն է կրել` առանց գոլ խփելու։ Միլանյան գրանդը նման ցուցանիշ չէր գրանցել 2012 թվականից: Այդ ժամանակ «Ինտերը» նման 5 խաղ է անցկացրել։

Բացի «Ռոմայից», «Ինտերը» նախորդ օրերին պարտվել է նաև «Բոլոնիային» (0-1, Ա Սերիայ) և «Միլանին» (0-3, Իտալիայի գավաթ)։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը որակազրկման պատճառով չէր մասնակցում խաղին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ