Logo

«Ինտերը» 4 գոլ խփեց և վստահ հաղթանակ տարավ

22:53 / 26.01.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրում Միլանի «Ինտերն» արտագնա խաղում 4-0 հաշվով հաղթեց «Լեչեին»։

«Ներաձուրիից» գոլով աչքի ընկան իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին, նիդերլանդցի պաշտպան Դենզել Դյումֆրիսը, հարձակվողներ, արգենտինացի Լաուտարո Մարտինեսն ու իրանցի Մեհդի Թարեմին։

Միլանյան գրանդի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 58-րդ րոպեին։

«Ինտերը» 50 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում, «Լեչեն»՝ 20 միավորով 17-րդը։

Իտալիայի Ա Սերիա, 22-րդ տուր

«Լեչե» - «Ինտեր»` 0-4 

Դավիդե Ֆրատեզի, 6, Լաուտարո Մարտինես, 39, Դենզել Դյումրիս, 57, Մեհդի Թարեմի, 61 (11մ)

Ա Սերիայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ