«Ինտերն» սկսել է նախամրցաշրջանային պատրաստությունն ու առաջին ընկերական խաղում 7-2 հաշվով հաղթել է ակումբի Մ23 թիմին։
Հանդիպման առաջին խաղակեսին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
«Ներաձուրին» նախքան Ա Սերիայի մեկնարկը ևս երեք ընկերական հանդիպում կանցկացնի` օգոստոսի 8-ին մրցելով «Մոնակոյի», օգոստոսի 12-ին՝ «Մոնցայի», իսկ օգոստոսի 16-ին` «Օլիմպիակոսի» դեմ։
Ընկերական հանդիպում
«Ինտեր» - «Ինտեր Մ23»` 7-2
Իսյակա Կամատե, 11 (ինքնագոլ), Անժ-Յոան Բոնի, 16, Քրիստիան Ասլանի, 32 (11մ), Լաուտարո Մարտինես, 41, Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտո, 50, Լուիս Էնրիկե, 64, Հաքան Չալհանօղլու, 90 - Մատեո Սպինաչե, 9, Մատիա Մոսկոնի, 29


