Logo

«Ինտերը» առաջարկ է կատարել ԱԱ-2022-ի լավագույն դարպասապահի տրանսֆերի վերաբերյալ

12:08 / 25.07.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» պաշտոնական առաջարկ է կատարել աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի և Բիրմինգհեմի «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի տրանսֆերի վերաբերյալ:

TyC Sports-ի համաձայն՝ միլանյան գրանդը առաջարկել է 15 միլիոն եվրո և մերժում ստացել: «Ասթոն Վիլան» գործարքի համար պահանջում է 30 միլիոն:

«Ինտերում» վստահ են, որ էմիլիանո Մարտինեսը հաջողությամբ կփոխարինի կամերունցի Անդրե Օնանային, որը տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հիշեցնենք, որ 2022թ. Կատարում կայացած Մունդիալում Էմիլիանո Մարտինեսն Արգենտինայի հավաքականի կազմում հռչակվել էր աշխարհի չեմպիոն՝ դառնալով մրցաշարի լավագույն դարպասապահ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ