Logo

«Ինտերը» չի ցանկանում Բարելային վաճառել «Նյուքասլին»

19:06 / 15.06.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի գավաթակիր «Ինտերը» իտալացի կիսապաշտպան Նիկոլա Բարելային համարում է անձեռնմխելի և չի ցանկանում նրա տրանսֆերային իրավունքը վաճառել անգլիական «Նյուքասլին», հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Չնայած այս հարցով միլանյան ակումբի խիստ դիրքորոշմանը՝ անգլիացիներն առաջիկայում ցանկանում են պաշտոնական առաջարկ կատարել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նյուքասլը» պատրաստ է Բարելայի տեղափոխության դիմաց վճարել 59 միլիոն եվրո և իտալացի կիսապաշտպանին դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը:

2022/23 մրցաշրջանում Բարելան «Ինտերի» կազմում մասնակցել է 35 խաղի, խփել 6 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում: Transfermarkt-ը 75 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ