Logo

«Ինտերը» չորս գոլ խփեց և հաղթեց

21:53 / 04.10.2025Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրում ընդունեց «Կրոմենեզեին» և հաղթեց 4-1 հաշվով:

Տանտերերից գոլ խփեցին Լաուտարո Մարտինեսը, Անժ-Յոան Բոնին, Ֆեդերիկո Դիմարկոն և Նիկոլո Բարելան: Ֆրանսիացի 21-ամյա հարձակվող Բոնին նաև երեք ասիստ կատարեց, մեկ գոլային փոխանցում էլ գրանցեց Դիմարկոն:

Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկից և փոխարինվեց 75-րդ րոպեին:

Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը 12 միավորով հավասարվեց առաջատարներ «Նապոլիին», «Միլանին» և «Ռոմային», սակայն այս թիմերը դեռ պետք է անցկացնեն իրենց խաղերը 6-րդ տուրում: «Կրեմոնեզեն» 9 միավորով 8-րդն է:

Իտալիայի Ա Սերիա, 6-րդ տուր

«Ինտեր» - «Կրեմոնեզե»` 4-1

Լաուտարո Մարտինես, 6, Անժ-Յոան Բոնի, 38, Ֆեդերիկո Դիմարկո, 55, Նիկոլո Բարելա, 57 - Ֆեդերիկո Բոնացոլի, 87

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ