Իտալիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» ձեռք է բերել դանիական «Օրհուսի» պաշտպան Յան-Աուրել Բիսեկին։
Դանիական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Ինտերը» կվճարի Գերմանիայի երիտասարդական հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում նշված հրաժարագինը։ Տրանսֆերը կկազմի 7 միլիոն եվրո։
Ավարտված մրցաշրջանում Բիսեկն ակումբային մակարդակում անցկացրել է 35 հանդիպում, դարձել 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ Կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև գերմանական «Քյոլնում», «Հոլշտայն Կիլում», հոլանդական «Ռոդայում» ու պորտուգալական «Վիտորիայում», ներկայացրել է Գերմանիայի Մ17, Մ18, Մ19 և Մ21 հավաքականները։


