Logo

«Ինտերը» երկարաձգել է պայմանագիրը Դե Վրեյի հետ

15:40 / 08.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերը» երկարաձգել է պայմանագիրը հոլանդացի պաշտպան Ստեֆան դե Վրեյի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

31-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Ինսայդեր Նիկոլո Սկիրայի հաղորդմամբ՝ Դե Վրեյը միլանյան գրանդում կվաստակի տարեկան 3,8 միլիոն եվրո: 

Հիշեցնենք, որ Նիդերլանդների ազգային հավաքականի խաղացողն «Ինտերի» գույները պաշտպանում է 2018 թվականի հուլիսից, անցկացրել է 203 խաղ՝ դառնալով 9 գոլի և 7 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ