Logo

«Ինտերը» երկու ֆուտբոլիստների հետ ստորագրել է նոր պայմանագիր

23:38 / 05.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալական «Ինտերը» երկարաձգել է պայմանագրերն իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի և թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

24-ամյա Բաստոնիի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը 2017 թվականի օգոստոսից է պաշտպանում «Ինտերի» մարզական պատիվը:

29-ամյա Չալհանօղլուի նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Թուրքիայի հավաքականի ավագը 2021 թվականի հուլիսից է խաղում Իտալիայի գավաթակրի կազմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ