Իտալական «Ինտերը» հետաքրքրված է «Տորինոյի» բրազիլացի պաշտպան Գլեյսոն Բրեմերի ծառայություններով։ Միլանյան ակումբը նրա վերաբերյալ հերթական առաջարկն է կատարել, հայտնում է Sky Sport Italia-ն։
Ի սկզբանե «Ինտերը» ցանկանում էր 30 մլն եվրո վճարել 25-ամյա ֆուտբոլիստի համար, իսկ այժմ նշված գումարից բացի, պատրաստ է «Տորինոյին» զիջել նաև 7,5 մլն եվրո գնահատվող 19-ամյա կիսապաշտպան Չեզարե Կասադեյային։
Բրեմերը ճանաչվել է Ա սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն պաշտպան։ «Ինտերից» բացի, բրազիլացուն հավակնում է նաև «Յուվենտուսը», որը պատրաստ է շուրջ 40 մլն եվրո առաջարկել պաշտպանի համար։ Transfermarkt-ը Բրեմերի տրանսֆերային գինը գնահատում է 35 միլիոն եվրո։
Բրազիլացին «Տորինոյի» կազմում մասնակցել է 110 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։


