Logo

«Ինտերը» և Nike-ը երկարաձգել են պայմանագիրը

15:33 / 11.07.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերը» երկարաձգել է պայմանագիրն ակումբի տեխնիկական հովանավոր Nike-ի հետ։

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ոչ պաշտոնական տվյալներով, ամերիկյան ընկերությունը տարեկան 26 միլիոն եվրո կվճարի իտալական ակումբին։

Հիշեցնենք, որ միլանյան ակումբն ու Nike-ը համագործակցում են 1998 թվականից։ Իտալիայում միայն «Ինտերն» է խաղում ամերիկյան ընկերության պատրաստած համազգեստով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ