Logo

«Ինտերը» և «Ռոման» մոտակա ժամերին համաձայնության կհասնեն

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 08.08.2021ՍՊՈՐՏ
28872 2024n87a - «Ինտերը» և «Ռոման» մոտակա ժամերին համաձայնության կհասնեն

«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն: Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է հեղինակավոր լրագրող Նիկոլո Սկիրան:

Ըստ տեղեկությունների՝ ակումբների միջև բանակցությունները շուտով կավարտվեն: 35-ամյա ֆուտբոլիստի գործակալը համաձայնեցրել է բոսնիացու անհատական պայմանագրի պայմանները, համաձայնագիրը կգործի մինչև 2023 թվականը: Միլանյան ակումբը սպասում է «Ռոմայի» կողմից վերջնական հաստատում ստանալուն, ինչից հետո մի քանի ժամվա ընթացքում կավարտի գործարքը:

Ջեկոն «գայլերի» կազմում 2020/21թթ․ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի հաշվարկով մասնակցել է 38 խաղի, դարձել 13 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» առաջիկայում ավարտին կհասցնի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի՝ լոնդոնյան ակումբ տեղափոխությունը:

Բա հիմա՝ ո՞ւր. 5 ակումբ, որտեղ Մեսին կարող է շարունակել կարիերան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ