«Ինտերը» շատ արագ փոխարինող գտավ Ռոմելու Լուկակուին, որը շուտով կտեղափոխվի «Չելսի»:
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, միլանյան ակումբը համաձայնության է հասել «Ռոմայի» հետ՝ հարձակվող Էդին Ջեկոյի տրանսֆերի շուրջ: Սկիրայի փոխանցմամբ՝ բոսնիացին էլ, իր հերթին, համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը նոր ակումբի հետ: Այսօր Ջեկոյի գործակալը կժամանի Միլան՝ պայմանագրի վերջին դետալների ճշգրտման հարցով, ինչից հետո կհայտարարվի տրանսֆերի մասին:
«Ինտերն» արդեն պատրաստել է ֆուտբոլիստի մարզաշապիկը: Բոսնիացին կրելու է 9 համարի մարզաշապիկը:

