Logo

«Ինտերը» հաղթանակ կորզեց ավելացված ժամանակում

17:30 / 02.11.2025Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերն» Ա Սերիայի 10-րդ տուրում հյուրընկալվեց «Վերոնային» և ավելացված ժամանակում հաղթանակ կորզեց: Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով:

16-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին, 40-րդ րոպեին պատասխանեց «Վերոնայի» բրազիլացի հարձակվող Ժիովանեն, երկրորդ խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված երրորդ րոպեին տանտերերի դանիացի պաշտպան Մարտին Ֆրեսեն գրավեց սեփական դարպասը:

«Ինտերի» հայտացուցակից բացակայում էր 36-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վնասվածք ունի:

Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը 21 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, մեկ միավորով է հետ առաջատար և գործող չեմպիոն «Նապոլիից»: «Վերոնան» 5 միավորով 18-րդն է:

Իտալիայի Ա Սերիա, 10-րդ տուր

«Վերոնա» - «Ինտեր»` 1-2

Ժիովանե, 40 - Պյոտր Զելինսկի, 16, Մարտին Ֆրեսե, 90+3 (ինքնագոլ)

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ