Logo

«Ինտերը» հաղթեց «Ատալանտային» և ամրապնդվեց առաջին տեղում

01:47 / 17.03.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 29-րդ տուրում «Ինտերը» Բերգամոյում 2-0 հաշվով առավելության հասավ «Ատալանտայի» դեմ խաղում։

«Ներաձուրին» հաղթեց 54-րդ րոպեին բրազիլացի պաշտպան Կառլոս Ավգուստոյի ու 87-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի խփած գոլերի շնորհիվ։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը միլանյան գրանդի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 75-րդ րոպեին։

Կողմերը հանդիպումն ավարտեցին 10-ական ֆուտբոլիստով։

«Ինտերը» 64 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է և մոտակա հետապնդող «Նապոլիին» գերազանցում է արդեն 3 միավորով։ «Ատալանտան» 58 միավորով երրորդն է։

Իտալիայի Ա Սերիա, 29-րդ տուր

«Ատալանտա» - «Ինտեր»` 0-2

Կառլոս Ավգուստո, 54, Լաուտարո Մարտինես, 87

Հեռացում` Էդերսոն, 81 («Ատալանտա»), Ալեսանդրո Բաստոնի, 90+5 («Ինտեր»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ