Logo

«Ինտերը» հաղթեց «Էգնատիային», Մխիթարյանը մասնակցեց խաղին

00:07 / 14.08.2023Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերը» Ֆերարայի «Պաոլո Մացա» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց ալբանական «Էգնատիայի» հետ և հաղթեց 4-2 հաշվով: 

Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը միլանյան գրանդի մեկնարկային կազմում էր ու խաղին մասնակցեց 73 րոպե:

«Ինտերի» կազմում դուբլ ձևակերպեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, մեկական գոլով աչքի ընկան Նիկոլո Բարելան ու Ջակոմո Ստեբայլը:

Հիշեցնենք, որ ալբանական ակումբն «Արարատ-Արմենիայի» մրցակիցն էր Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում: Երևանյան թիմը հաղթահարել էր մրցակցի արգելքը հետխաղյա 11-մետրանոցներով, իսկ երկրորդ փուլում պարտվել էր հունական «Արիսին» (1-1, 0-1):

Ընկերական խաղ

«Ինտեր» - «Էգնատիա»՝ 4-2

Նիկոլո Բարելա, 55, Լաուտարո Մարտինես, 79, 82, Ջակոմո Ստեբայլ, 90 - Դամենա, 7, Մեդեյրոս, 66

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ