Իտալիայի Ա Սերիայի չորրորդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում 2-1 հաշվով հաղթեց առաջնության նորեկ «Սասուոլոյին»։
«Ներաձուրիի» գոլերը խփեցին պաշտպաններ Ֆեդերիկո Դիմարկոն ու Կառլոս Ավգուստոն։
Միլանյան գրանդի հայտացուցակում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը, սակայն, խաղադաշտ դուրս չեկավ։
«Ինտերը» 6 միավորով 10-րդն է, «Սասուոլոն»` 3 միավորով 14-րդը։
Իտալիայի Ա Սերիա, չորրորդ տուր
«Ինտեր» - «Սասուոլո»` 2-1
Ֆեդերիկո Դիմարկո, 14, Կառլոս Ավգուստո, 81 - Վալիդ Չեդիռա, 84









Լուսանկարները՝ GettyImages-ի
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


