Իտալիայի Ա Սերիայի 7-րդ տուրի կենտրոնական խաղում փոխչեմպիոն «Ինտերը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Ռոմային»: Խաղի միակ գոլը 6-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Անժ-Յոան Բոնին:
«Ինտերի» 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախկին թիմի դեմ մրցավեճին մասնակցեց առանց փոխարինման: Մխիթարյանը խաղի վերջնամասում գոլ խփելու շատ լավ հնարավորություն ստացավ, սակայն մոտ տարածությունից շեղ հարվածեց:
Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն 74-րդ րոպեին դեղին քարտ ստացավ:
«Ինտերը», «Ռոման» և ժամեր առաջ հյուրընկալվելիս 0-1 հաշվով «Տորինոյին» պարտված, գործող չեմպիոն «Նապոլին» 15-ական միավորով բաժանում են 1-3-րդ տեղերը: Այս երեք թիմերին կարող է շրջանցել «Միլանը», որը 13 միավոր ունի և այս տուրում կմրցի «Ֆիորենտինայի» դեմ:
Իտալիայի Ա Սերիա, 7-րդ տուր
«Ռոմա» - «Ինտեր»` 0-1
Անժ-Յոան Բոնի, 6
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


