Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրում Միլանի «Ինտերը» Հռոմում 1-0 հաշվով առավելության հասավ «Ռոմայի» նկատմամբ։
«Օլիմպիկո» ստադիոնում կայացած հանդիպման միակ գոլը 60-րդ րոպեին խփեց արգենտիանցի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
Միլանյան ակումբի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
«Ներաձուրին» միավորների քանակը հասրցեց 17-ի և վերադարձավ երկրորդ տեղ, «Ռոման» 10 միավորով 10-րդն է։
Իտալիայի Ա սերիա, 8-րդ տուր
«Ռոմա» - «Ինտեր»` 0-1
Լաուտարո Մարտինես, 60


