Logo

«Ինտերն» ուժեղ էր «Յուվենտուսից». Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

01:40 / 05.02.2024Ֆուտբոլ
null

Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում Միլանի «Ինտերը» սեփական խաղադաշտում մրցեց Թուրինի «Յուվենտուսի» դեմ:

Միլանյան ակումբը հաղթեց 1:0 հաշվով: «Ներաձուրիին» հաղթանակ պարգևեց հյուրերի պաշտպան Ֆեդերիկո Գատիի ինքնագոլը:

Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը, որը 51-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով: 

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց  57 միավոր և ամրապնդվեց առաջին տեղում: Թուրինյան ակումբը 53 միավորով երկրորդն է, բայց մեկ հանդիպում էլ ավելի է անցկացրել։

Ա սերիա, 23-րդ տուր

«Ինտեր» - «Յուվենտուս»՝ 1:0

Ֆեդերիկո Գատի (ինքնագոլ), 37

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ