Սիմոնե Ինձագին կհեռանա «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Ներաձուրիի» ղեկավարության ու 49-ամյա մասնագետի հանդիպումից հետո երկկողմ համաձայնությամբ որոշվել է չշարունակել համագործակցությունը։
Ինձագին միլանյան գրանդը մարզում էր 2021թ. հուլիսից։ «Ինտերը» նրա գլխավորությամբ 217 խաղում 141 հաղթանակ է տարել, գրանցել 41 ոչ-ոքի, կրել 35 պարտություն, երեք անգամ դարձել Իտալիայի սուպերգավաթակիր, երկու անգամ` գավաթակիր, մեկ անգամ էլ` Ա Սերիայի հաղթող։
«Ինտերն» Ինձագիի օրոք 2023 և 2025թթ. հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։