Իտալական «Ինտերը» հրաժեշտ է տվել սլովենացի դարպասապահ Սամիր Հանդանովիչին: «Ինտերի» 38-ամյա ավագի պայմանագրի ժամկետն ավարտվել էր հուլիսի 1-ին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հանդանովիչը 2012 թվականի հուլիսից էր պաշտպանում Իտալիայի գավաթակրի մարզական պատիվը: Սլովենացին «Ինտերի» կազմում մասնակցել է 455 հանդիպման, բաց թողել 471 գոլ, 166 խաղում անառիկ պահել դարպասը:
Հանդանովիչն «Ինտերի» կազմում մեկ անգամ դարձել է Ա Սերիայի չեմպիոն (2020/21), երկուական անգամ նվաճել Իտալիայի գավաթը և Սուպերգավաթը (2021/22, 2022/23):