Logo

«Ինտերը» հայտնել է Լաուտարոյի բուժզննման արդյունքը

20:52 / 02.05.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալական «Ինտերի» ավագ Լաուտարո Մարտինեսը կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում (3-3) վնասվածքի պատճառով հարկադրված փոխարինվելուց հետո բուժզննում է անցել, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Այսօր առավոտյան Ռոցանոյի Հումանիտար ինստիտուտում Լաուտարո Մարտինեսի բժշկական հետազոտություններից հետո պարզվել է, որ արգենտինացի հարձակվողը ձախ ազդրի ճկվող մկանների լարվածություն ունի։ Նրա առողջակաան վիճակը կգնահատվի օրեցօր»,- նշված է հաղորդագրությունում:

Ամենայն հավանականությամբ, Մարտինեսը բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղը, որը կկայանա մայիսի 6-ին Միլանում: Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին և կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ»-ով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ