Logo

«Ինտերը» կարող է վաճառվել

11:36 / 18.02.2023ՍՊՈՐՏ
null

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» սեփականատեր կարող է դառնալ ամերիկյան հիմնադրամը, հայտնում է Il Giornale-ը:

Goldman Sachs և Raine Group ներդրումային բանկերը երկար ժամանակ փնտրում են գնորդ կամ գործընկեր, որն ամսական 10 միլիոն եվրոյի վնաս կրող Suning Holdings Group-ին կօգնի կառավարել միլանյան գրանդը: 

«Ինտերի» ամբողջական կամ մասնակի վաճառքի վերաբերյալ իրավիճակը պարզ կդառնա առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Հայտնվել է ամերիկյան ներդրումային հիմնադրամ, որի հետ հաջող բանակցությունների դեպքում գործարքը կձևակերպվի ամռանը:

Հիշեցնենք, որ «Ինտերի» սեփականատեր Սթիվեն Չժանն ակումբը սկզբում գնահատել էր 1 միլիարդ եվրո, սակայն երբ RedBird Capital Partners-ը գնեց «Միլանը», նա գինը դարձրեց 1,2 միլիարդ եվրո:

«Ինտերը» Suning Holdings Group-ին պատկանում է 2016 թվականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ