Logo

«Ինտերը» կգնի Նիկոլա Զալևսկիի տրանսֆերային իրավունքը

18:15 / 11.06.2025• Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերը» կգնի լեհ կիսապաշտպան Նիկոլա Զալևսկիի ամբողջական տրանսֆերային իրավունքը «Ռոմայից», հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն: 

Լեհ ֆուտբոլիստը հունվարից վարձակալությամբ հանդես էր գալիս «Ներաձուրիի» կազմում: Իտալական գրանդը Զալևսկիին ձեռք բերելու պայմանագրային իրավունք ունի: Գործարքը կարժենա 6 միլիոն եվրո: 

Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանում Զալևսկին «Ինտերի» կազմում մասնակցել է 11 խաղի, խփել է 1 գոլ, կատարել 1 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ