Ա Սերիայի 25-րդ տուրում «Ինտերն» ընդունեց հետնապահ «Սալերնիտանային» և հաղթեց 4-0 հաշվով:
Իտալիայի առաջնության առաջատարի կազմում գոլով աչքի ընկան հարձակվողներ, ֆրանսիացի Մարկուս Թյուրամը, արգենտինացի Լաուտարո Մարտինեսը, ավստրիացի Մարկո Արնաուտովիչը և հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսը:
«Ինտերի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 60-րդ րոպեին:
Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 24 խաղից հետո 63 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը, 10 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսին»: «Սալերնիտանան» 25 խաղից հետո 13 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է:
Ա Սերիա, 25-րդ տուր
«Ինտեր» - «Սալերնիտանա»՝ 4-0
Մարկուս Թյուրամ, 17, Լաուտարո Մարտինես, 19, Դենզել Դյումֆրիս, 40, Մարկո Արնաուտովիչ, 90


