Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 3-0 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»։
«Ներաձուրից» դուբլ գրանցեց Հաքան Չալհանօղլուն։
Միլանյան գրանդից հանդիպումը վնասվածքի պատճառով բաց թողեց Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը։
«Ինտերը» 18 միավորով երրորդ տեղում է։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը 3 միավորով է հետ առաջատարներ «Նապոլիից» ու «Ռոմայից»։ «Ֆիորենտինան» 4 միավորով 19-րդն է։
Իտալիայի Ա Սերիա, 9-րդ տուր
«Ինտեր» - «Ֆիորենտինա»` 3-0
Հաքան Չալհանօղլու, 66, 88 (11մ), Պետար Սուչիչ, 71
Հեռացում` Մատիա Վիտի, 86 («Ֆիորենտինա»)
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


