Logo

«Ինտերը» կպայքարի աշխարհի փոխչեմպիոնի համար (ֆոտո)

20:38 / 25.12.2022ՍՊՈՐՏ
null

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» հետաքրքրված է Ֆրանսիայի հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թյուրամի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աշխարհի փոխչեմպիոնի տրանսֆերային իրավունքը գնելու համար միլանյան գրանդը պետք է պայքարի Լոնդոնի «Արսենալի» հետ: Բավարար միջոցներ չունենալու պայմաններում՝ իտալական ակումբը ստիպված կլինի հունվարին վաճառել իր խաղացողներից մեկի տրանսֆերային իրավունքը: 

Transfermarkt-ը Թյուրամի տրանսֆերային արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ 25-ամյա հարձակվողը Ֆրանսիայի հավաքականի լեգենդար պաշտպան Լիլիան Թյուրամի որդին է: Կատարում ավարտված աշխարհի առաջնությունում Մարկուս Թյուրամը մասնակցել էր 5 հանդիպման ու դարձել 2 ասիստի հեղինակ: Ֆրանսիացիները հասել էին եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցներով 2-4 հաշվով պարտվել էին աշխարհի եռակի չեմպիոն դարձած Արգենտինայի հավաքականին: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ