Logo

«Ինտերը» կփորձի ձեռք բերել Մաունթին

20:59 / 01.03.2025Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերը» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթի ծառայություններով, հաղորդում է Todofichajes-ը:

Իտալական ակումբը կփորձի վարձակալել 26-ամյա անգլիացուն, իսկ հետո՝ ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքը:

«Ինտերի» ղեկավարությունը մտադիր է մինչև ամռանն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությունը երիտասարդացնել թիմի կիսապաշտպանությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մրցաշրջանի ավարտից հետո իտալական գրանդը կարող է խզել թիմի 36-ամյա կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ