
տուր
01 Հունվար 1970 - 20:55
- - 

Իտալացի հեղինակավոր ֆուտբոլային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդում է, որ Միլանի «Ինտերը» Մադրիդի «Ռեալից» Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի համար որևէ առաջարկ չի ստացել։
Հիշեցնենք, որ Sport Mediaset-ն այսօր տեղեկություն էր տարածել, թե «Ինտերն» ու «Ռեալն» արգենտինացու տրանսֆերի վերաբերյալ գաղտնի բանակցություններ են վարել, նույնիսկ արդեն համաձայնություն են ձեռք բերել։
Հաղորդման համաձայն՝ «Ինտերը» բանակցությունները գաղտնի է վարել, քանի որ ակտիվ բանակցությունների դեպքում Արտուրո Վիդալի տեղափոխությունը միլանյան ակումբ կարող է ձախողվել։
Միաժամանակ նշվում էր, որ Լաուտարոյի գործարքում ներառվելու է նաև Լուկա Յովիչի՝ «Ռեալից» վարձակալությամբ տեղափոխությունը միլանյան ակումբ։

