
տուր
01 Հունվար 1970 - 20:53
- - 

«Բարսելոնայի» նախկին նախագահ, առաջիկա ընտրություններում առաջադրված Ժոան Լապորտան պատմել է, որ 2006 թվականին կատալոնական ակումբը հրաժարվել է 250 միլիոն եվրոյով վաճառել թիմի առաջատար Լիոնել Մեսիի տրանսֆերային իրավունքները:
«Նա, ով սիրում է «Բարսելոնան», չի կարող կասկածներ ունենալ Մեսիի հարցով: Հուսով եմ՝ ես կընտրվեմ «Բարսելոնայի» նախագահ: Դրանից հետո կխոսեմ նրա հետ:
2006 թվականին մենք մերժեցինք «Ինտերի» առաջարկը: Մասիմո Մորատին 250 միլիոն եվրո էր առաջարկում Մեսիի տրանսֆերի համար:
Մենք ակումբի կարգավորման տնտեսական ծրագիր ունենք: Աշխարհը փոխել չենք կարող, բայց կարող ենք ավելի լավը դարձնել: Մենք ուզում ենք ուրախացնել մարդկանց, ու սա նախընտրական խոստում չէ»,- Radio Onda Cero-ն փոխանցում է Լապորտայի խոսքը:

