Միլանի «Ինտերը» ներկայացրել է 2024/25 մրցաշրջանի համար նախատեսված տնային մարզաշապիկը, որի վրա պատկերված է երկու աստղ: Նախորդ մրցաշրջանում «Ներաձուրին» պատմության մեջ 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն, ինչը թույլ տվեց իտալական ակումբին ևս մեկ աստղ ավելացնել մարզաշապիկին:
««Ինտերն» ու Nike ընկերությունն ուրախ են ներկայացնել թիմի նոր մարզաշապիկը, որը նախատեսված է 2024/25 մրցաշրջանի համար: Խորհդանշական մարզապիկի վրա հայտնվել է երկրորդ աստղը, որը պատմական է»,- գրված է իտալական ակումբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ա սերիայի 2023/24 մրցաշրջանում «Ինտերը» վաստակել էր 94 միավոր՝ 19 միավորով առաջ անցնելով երկրորդ տեղը գրաված «Միլանից»: Սիմենե Ինձագիի գլխավորած թիմն արդեն սկսել է պատրաստվել նոր մրցաշրջանին ու անցկացրել է երկու ընկերական հանդիպում՝ հաղթելով շվեյցարական «Լուգանոյին» (3-2) ու Իտալիայի C սերիան ներկայացնող «Պերգոկրեմային» (2-1)։ «Պերգոկրեմայի» դեմ խաղում գոլային փոխանցում էր կատարել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։


