Logo

«Ինտերը» նոր դարպասապահ կունենա

00:26 / 03.07.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Ջենոայի» դարպասապահ Խոսեպ Մարտինեսը կարիերան կշարունակի Միլանի «Ինտերի» կազմում։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ իսպանացի դարպասապահը հուլիսի 4-ին «Ներաձուրիի» համար բուժզննում է անցնելու։

26-ամյա Մարտինեսի տեղափոխության համար միլանյան ակումբը վճարելու է 15 միլիոն եվրո, իսկ նրա հետ պայմանագիր է կնքելու մինչև 2029 թ. հունիսի 30-ը։

Մարտինեսը «Ջենոա» էր տեղափոխվել 2022 թ. ամռանը և 68 խաղում դարպասը 25 անգամ պահել է անառիկ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ