«Ինտերը» ձեռք է բերել «Լանսի» կիսապաշտպան Անդի Դիուֆին, հայտնում է միլանյան գրանդի պաշտոնական կայքը։
Կողմերը 5 տարվա պայմանագիր են կնքել։
Transfermarkt-ի տվյալներով` «Ներաձուրին» ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 20 միլիոն եվրո։
22-ամյա ֆուտբոլիստը «Լանսում» էր 2023 թ. հուլիսից, 68 խաղում խփել է 2 գոլ, կատարել 2 ասիստ։


