Միլանի «Ինտերի» իտալացի պաշտպան Մատեո Դարմիանը երկարաձգել է ակումբի հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
33-ամյա ֆուտբոլիսնի նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականը:
Ընթացիկ մրցաշրջանում Դարմիանն «Ինտերի» կազմում մասնակցել է 22 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 4 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


