Իտալիայի չեմպիոն «Ինտերը» նախամրցաշրջանային փուլի հերթական ընկերական խաղում հյուրընկալվեց Բ սերիան ներկայացնող «Պիզային» և ավելացված ժամանակի 6-րդ րոպեին խուսափեց պարտությունից:
Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմին պարտությունից փրկեց գերմանացի պաշտպան Յան Բիսեկը: Միլանյան գրանդի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Ի դեպ, «Պիզան» գլխավորում է Սիմոնե Ինձագիի եղբայրը՝ Ֆիլիպո Ինձագին:
«Ինտերը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 7-ին՝ մրցելով Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» հետ:
Ընկերական խաղ
«Պիզա» - «Ինտեր»՝ 1-1
Գաբրիելե Պիչինի, 45+1 - Յան Բիսեկ, 90+6


