Logo

«Ինտերը» ռեկորդ է սահմանել Ա սերիայում

15:14 / 09.04.2024Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերը», Ա սերիայի 31-րդ տուրի վերջին խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ տանելով «Ուդինեզեի» նկատմամբ, սահմանել է ռեկորդ։ 

«Ներաձուրին» Իտալիայի առաջնության պատմության մեջ առաջին ակումբն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփում 1-31-րդ տուրերի բոլոր խաղերում, հաղորդում է Opta-ն։

Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 82 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 14 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Միլանից»: Ընթացիկ առաջնությունում «Ինտերը» կրել է 1 պարտություն, իսկ հաջորդ տուրում ապրիլի 14-ին կմրցի «Կալյարիի» հետ։ Միլանյան ակումբին 7 միավոր է բաժանում վաղաժամ չեմպիոնությունից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ