Logo

«Ինտերը» շարունակում է բանակցությունները՝ «Պարմայի» հարձակվողին ձեռք բերելու համար

10:59 / 19.06.2025Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերը» շարունակում է բանակցությունները «Պարմայի» հարձակվող Անժ-Յոան Բոնիի տրանսֆերի շուրջ, հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն:

Իտալական գրանդը 21-ամյա ֆուտբոլիստի համար պարմալեզցիներին առաջարկել է 22 միլիոն եվրո, իսկ գործարքի կնքումից հետո ևս 3 միլիոն եվրո կավելացնի որպես բոնուս:

Կողմերն առայժմ համաձայնության չեն հասել, քանի որ «Պարման» ցանկանում է ստանալ 25 միլիոն ֆիքսված գումար առանց բոնուսի:

Բոնին 2024/25 մրցաշրջանում 37 խաղում խփել է 6 գոլ, կատարել 4 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ