Միլանի «Ինտերը» կապ է հաստատել է արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոյի հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Կողմերը քննարկել են Իտալիայի փոխչեմպիոնի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին հնարավոր փոխարինելու հարցը: Պոչետինոն նախորդ տարվա հուլիսի 5-ին ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալուց հետո ազատ գործակալ է:
«Ինտերի» ղեկավարությունը դժգոհ է թիմի ելույթներից: Միլանյան գրանդն Ա Սերիայի երեք անընդմեջ խաղում պարտվել է և 50 միավորով նահանջել չորրորդ տեղ:
Հիշեցնենք, որ «Ինտերը» հասել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ երկխաղյա դիմակայություն կանցկացնի Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ:
51-ամյա Մաուրիսիո Պոչետինոն մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաև իսպանական «Էսպանյոլն» և անգլիական «Սաութհեմփթոնը»։