Logo

«Ինտերը» տարին ավարտեց խոշոր հաշվով հաղթանակով

22:54 / 28.12.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի գործող չեմպիոն «Ինտերը» տարին ավարտեց խոշոր հաշվով հաղթանակով:

Սիմոնե Ինձագիի գլխաավորած թիմն Ա սերիայի 18-րդ տուրում հյուրընկալվելիս 3-0 հաշվով առավելության հասավ «Կալյարիի» նկատմամբ: Հյուրերը բոլոր գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում, դարպասի գրավմամբ աչքի ընկան իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին, արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը և թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն: Բաստոնիին և Մարտինեսին ասիստ կատարեց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան, Չալհանօղլուն գոլ խփեց 11-մետրանոցից:

«Ինտերի» կազմում մեկնարկից խաղադաշտից դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: 35-ամյա կիսապաշտպանը փոխարինվեց 80-րդ րոպեին:

«Ինտերը» 17 խաղից հետո 40 միավորով հավասարվեց առաջատար Բերգամոյի «Ատալանտային», որը նույնքան հանդիպում է անցկացրել: «Կալյարին» 18 խաղից հետո 14 միավորով 18-րդն է:

Իտալիայի Ա սերիա, 18-րդ տուր

«Կալյարի» - «Ինտեր»` 0-3 

Ալեսանդրո Բաստոնի, 53, Լաուտարո Մարտինես, 71, Հաքան Չալհանօղլու, 78 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա