«Ինտերն» Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրում ընդունեց «Կալյարիին» և խաղի վերջնամասում բաց թողեց հաղթանակը՝ 2-2:
Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամն ու թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն:
«Ինտերի» մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 64-րդ րոպեին:
Միլանյան ակումբը 83 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 14 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Միլանին»: Հաջորդ տուրում տեղի կունենա միլանյան դերբի, որում հաղթելու դեպքում «Ինտերը» վաղաժամ կհռչակվի Իտալիայի չեմպիոն: «Կալյարին» 31 միավորով 14-րդն է:
Իտալիայի Ա սերիա, 32-րդ տուր
«Ինտեր» - «Կալյարի»՝ 2-2
Մարկուս Թյուրամ, 12, Հաքան Չալհանօղլու, 74 (11մ) - Էլդոր Շոմուրոդով, 64, Նիկոլաս Վիոլա, 82


