Իտալիայի չեմպիոն «Ինտերի» ֆուտբոլիստները վերադարձել են արձակուրդից և առաջին մարզումն անցկացրել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Արձակուրդից վերադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը մասնակցել է մարզմանը:
Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը նոր մրցաշրջանին պատրաստվելիս ընկերական խաղեր կանցկացնի իսպանական «Լաս Պալմասի», իտալական «Պիզայի», Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» և Լոնդոնի «Չելսիի» դեմ: Առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 27-ին:
Հիշեցնենք, որ Ա սերիայի առաջին տուրում «Ինտերն» օգոստոսի 17-ին կհյուրընկալվի «Ջենոային»:


