Logo

Ինյիգո Մարտինեսը տեղափոխվեց «Բարսելոնա»

12:21 / 05.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանացի պաշտպան Ինյիգո Մարտինեսը տեղափոխվեց կատալոնական «Բարսելոնա», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Կողմերը կնքել են պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: 32-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի 400 միլիոն եվրո:

Ինյիգո Մարտինեսը 2018 թվականից խաղում էր Բիլբաոյի «Աթլետիկում», որի հետ պայմանագիրն ավարտվել էր հունիսի 30-ին։ Նա բասկյան ակումբ էր տեղափոխվել «Ռեալ Սոսյեդադից»:

2022/23 մրցաշրջանում Մարտինեսն «Աթլետիկի» կազմում մասնակցել է 18 հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ