«Իփսվիչ Թաունն» անգլիական Չեմպիոնշիփի վերջին տուրում տանը 2-0 հաշվով հաղթել է «Հադերսֆիլդին» և նվաճել Պրեմիեր լիգայի ուղեգիր:
«Իփսվիչ Թաունը» 46 խաղից հետո 96 միաավորով գրավել է երկրորդ տեղը: Ավելի վաղ առաջին տեղով Պրեմիեր լիգայի ուղեգիր էր նվաճել նաև «Լեսթերը», որը մեկ մրցաշրջան անց կվերադառնա Անգլիայի ուժեղագույն լիգա:
«Իփսվիչը» նախորդ անգամ Պրեմիեր լիգայում խաղացել է 22 տարի առաջ՝ 2001/2002 մրցաշրջանում:
Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆում Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանի վերջին ուղեգրի համար կպայքարեն «Լիդս Յունայթեդը», «Սաութհեմթոնը», «Վեսթ Բրոմվիչը» և «Նորվիչ Սիթին»:
Անգլիայի Չեմպիոնշիփ, 46-րդ տուր
«Իփսվիչ Թաուն» - «Հադերսֆիլդ»՝ 2-0
Ուես Բարնս, 27, Օմարի Հաթչինսոն, 48


