Logo

«Իր սերնդի լավագույն հարձակվողը». Տուխելը գովաբանել է Քեյնին

12:43 / 08.10.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը Bild-ին տված հարցազրույցում գովաբանել է «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնին:

«Նա անկասկած իր սերնդի լավագույն հարձակվողն է: Քեյնը նոր՝ ավելի բարձր խաղամակարդակ է ձեռք բերել ու հիմա յուրաքանչյուր խաղում 2 գոլ է խփում: Նա փայլուն մարզավիճակում է, այդ ամենը զգացվում է նրա ինքնավստահությունից: Հարին իր ուսերին է տանում «Բավարիային» և Անգլիայի հավաքականին: Ուրախ եմ, որ նա է մեր թիմի ավագը», - ասել է Տուխելը:

Անգլիայի հավաքականը ԱԱ-2026-ի որակավորման փուլում սեպտեմբերի 14-ին կխաղա Լատվիայի ազգային թիմի դեմ:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ