Logo

Իրականում ինչ նշանակություն ունի Ազգերի լիգայի այս մրցաշարը Հայաստանի հավաքականի համար

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 03.03.2020ՍՊՈՐՏ
italy 9 1 armenia 71 - Իրականում ինչ նշանակություն ունի Ազգերի լիգայի այս մրցաշարը Հայաստանի հավաքականի համար
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:54

-

-

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, տեղի է ունեցել Ազգերի լիգայի գավաթի խաղարկության C դիվիզիոնի վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականը հայտնվել է 2-րդ խմբում և մրցելու է Էստոնիայի, Հյուսիսային Մակեդոնիայի ու Վրաստանի ընտրանիների հետ:

Այդուհանդերձ, ներկայիս մրցաշարն իր նշանակությամբ չի կարելի համեմատել Ազգերի լիգայի գավաթի նախորդ խաղարկության հետ, երբ խմբերում 1-ին տեղ գրավածները հետագայում լուրջ հնարավորություն էին ստանում պայքարելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրերի համար: Բանն այն է, որ Ազգերի լիգայի այս մրցաշարը, որպես այդպիսին, չի տալու 2022թ․ աշխարհի առաջնության ուղեգիր:

Աշխարհի առաջնության ուղեգրերը խաղարկվելու են ավանդական ընտրական մրցաշարում, որտեղ առաջին տեղ գրաված 10 հավաքականները միանգամից դուրս են գալու «Մունդիալի» եզրափակիչ փուլ: Իսկ 2-րդ հորիզոնական զբաղեցրած 10 ընտրանիները ներգրավվելու են անցումային ռաունդ, որտեղ նրանց Ազգերի լիգայից միանալու է 2 թիմ: Այդ 12 հավաքականները բաժանվելու են 3 ենթախմբի ու միմյանց միջև անցկացնելու կիսաեզրափակիչներ և եզրափակիչներ: Ենթախմբերում հաջողության հասած 3 թիմերը միանալու են խմբերում հաղթանակած 10-ին և ներկայացնելու Եվրոպան աշխարհի առաջնությունում:

Հետևաբար, հավանականությունը չնչին է, որ Ազգերի լիգայից այդ 2 հաջողակ հավաքականները կլինեն C դիվիզիոնից, որտեղ ընդգրկված է Հայաստանի ընտրանին:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ