Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող բռնցքամարտի՝ Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։
Հաղթանակ են տարել Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։
Հայաստանի ներկայացուցիչներից ռինգում եղել են նաև Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ), Զավեն Գալստյանը (70 կգ) և Վախթանգ Հարությունյանը (75 կգ), որոնք պարտվել են։


