Logo

Իրանական ակումբն առաջարկ է արել անվանի մասնագետին

22:29 / 19.02.2025Ֆուտբոլ
null

Իտալացի անվանի մասնագետ Վալտեր Մացարին կարող է աշխատանքի անցնել Իրանում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

«Էսթեղլալը» մինչև 2026թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել 63-ամյա մասնագետին։ Թեհրանը ներկայացնող ակումբը պատրաստ է Մացարիին այդ ընթացքում վճարել 2 միլիոն եվրո աշխատավարձ։

«Էսթեղլալը» հունվարի 28-ին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել էր հարավաֆրիկացի Փիթսո Մոսիմեյնին և այժմ նրան փոխարինող է փնտրում։

Վալտեր Մացարին նախկինում մարզել է «Ինտերը», «Նապոլին», «Կալյարին», «Տորինոն», «Սամպդորիան» և այլ ակումբներ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ