Իրանի հավաքականը 6 փոխարինում է կատարել անգլիացիների դեմ Կատարում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնության B խմբի առաջին տուրի խաղում ու այդ ցուցանիշով դարձել ԱԱ-ի պատմության առաջին թիմը:
Իրանցիներին նման հնարավորություն է տրվել դարպասապահ Ալիրեզա Բեյրանվանդը վնասվածքից հետո: 30-ամյա ֆուտբոլիստը խաղի սկզբնամասում ուղեղի ցնցում էր ստացել թիմակցի հետ բախման հետևանքով ու չէր կարողացել շարունակել հանդիպումը: Խաղացողի ուղեղի ցնցում ստանալու դեպքում կատարված փոխարինումը չի ներառվում 5 փոխարինումների թվում: Լրացուցիչ փոխարինման հնարավորություն են ստացել նաև անգլիացիները:
Հիշեցնենք, որ այդ խաղում անգլիացի Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը տպավորիչ հաղթանակ էր տարել 6-2 հաշվով:


