Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը հայտնել է, որ այդ երկրի կանայք իրավունք են ստացել ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպումներին ստադիոններում:
Որոշումը հավանության է արժանացել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։
«Կանայք կկարողանան մուտք գործել ստադիոններ։ Բարեբախտաբար, ազգային անվտանգության խորհուրդը հավանություն է տվել այս հարցին, աշխատանքային խումբ է ձևավորվել դրա իրականացման համար։ Ներքին գործերի, սպորտի և երիտասարդության նախարարությունները, ֆուտբոլի ֆեդերացիան կհստակեցնեն մանրամասները»,- Մեհդի Թաջի խոսքը մեջբերում է ISNA-ն:
Իրանցի կանայք մինչև 1979 թվականի իսլամական հեղափոխությունն իրավունք ունեին մուտք գործել ստադիոններ, սակայն դրանից հետո արգելվել էր:


